Պապն ու շաղգամը / Репка

Աթաբեկ  Խնկոյան

Պապն ու շաղգամը
(թարգմանություն ռուսերենից)
Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ։
Շաղգամն աճեց, մեծացավ,
Պապը տեսավ, զարմացավ։ Читать далее

Реклама

Ագռավն ու աղվեսը / Ворона и лисица

Աթաբեկ  Խնկոյան

Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։

Читать далее

Ճպուռն ու մրջյունը / Стрекоза и Муравей

Ա. Խնկոյան. Ճպուռն ու մրջյունը

1

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի
Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:

Читать далее